Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Տարեկան մահանում է մոտ 600 հազար պասիվ ծխող

Տարեկան մահանում է մոտ 600 հազար պասիվ ծխող

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին մասշտաբային հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարեկան մահանում է մոտ 600 հազար պասիվ ծխող։ Դրանց 1/3-ը երեխաներ են:


Հետազոտության ժամանակ վերլուծության են ենթարկվել 192 երկրների տվյալներ։


ԱՀԿ-ի մասնագետները զգուշացնում են, որ պասիվ ծխողների մոտ ավելի մեծ է սրտային հիվանդություններ և թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:


Ինչպես հայտնում է BBC- ին, բժիշկներն ամենից շատ մտահոգված են երեխաների առողջությամբ, որոնք տուժում են իրենց ծնողների վատ սովորությունների հետևանքով։

Հետազոտության արդյունքների համաձայն, ամենից մտահոգիչ տվյալները գրանցվել են 2004 թվականին, երբ աշխարհում որպես պասիվ ծխող են գրանցվել երեխաների 40%-ը, տղամարդկանց 33%-ը և կանանց 35%-ը:

Այս ամենի հետևանքով շուրջ 379 հազար մարդ ձեռք բերեց սրտային տարբեր հիվանդություններ, 165 հազարը մահացավ շնչուղիների հիվանդության և ավելի քան 21 հազարը՝ թոքերի քաղցկեղից:

Հետազոտության մեջ նշվում են նաև, որ ամենից շատ պասիվ ծխողները գրանցվել են եվրոպական և ասիական երկրներում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ